Ոսկու կարասը

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքիժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։
    աղքատ — հարուստ
    անգետ — խելացի
    գոռոց — շշուկ
    ճշմարիտ — սուտ
  2. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։
    աչքդ լուս — Բարեմաղթության ձև ուրախ առիթների դեպքում
    աչքերը չորս է բաց անում — 1. Շատ զգույշ, ուշադիր լինել 2. Ապշել, զարմանալ:
  3. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։
    Վարուցանք — վար, ցանք = արմատ             
    Թագավոր — թագ = արմատ      ավոր = ածանց

  4. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։
    Որովհետև հողի հետ աշխատող մարդիկ աշխատասեր ու արդար են լինում, ու գնահատում են աշխատանքն ու գիտեն թե դա ինչ դժվար է։
  5. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։
    Կարասի մեջի ոսկին հողագործների աշխատանքի  և տանջանքի արդար վճարն է, իսկ երբ թագավորն էր գալիս նա իր ագահության և ինքնասիրության արտացոլքն է տեսնում օձեր ի տեսքով։

Continue reading »

Մանրադիտակի տպավորություները

Բջիջը` որպես կենդանի օրգանիզմների տարրական միավոր — դաս։ Բնագիտություն,  6-րդ դասարան.
Ես բնագիտության դասին նայել եմ տարբեր առարկաների բջիջներ՝ մանրադիտակի տակ։ Սա մանրադիտակով բջիներ տեսնելու իմ առաջին անգամն էր։

Ես տեսել եմ սոխի կեղևի բջիջները, որոնք մի տեսակ սպիտակ են ու ձվաձև։ Տերևի բջիջները  բաց կանաչ են և ավելի կլոր տեսք ունեն։ Յոդով սոխի կեղևի բջիջները նարնջագույն և դեղին էին, և նույնպես ձվաձև էին։

Բջիջը ձվաձև, ծուռտիկ-մուրտիկ, շաաատ փոքրիկ մի բան է , որը մենք չենք տեսնում մեր անզեն աչքով, բայց մանրամասն կարող ենք ուսումնասիրել մանրադիտակով։ Մանրադիտակները կարող են մեր աչքին անտեսանելի բաները 10, 20, 40, կամ 100 անգամ մեծացնել, իսկ մասնագիտական մանրադիտակները կարող են դրանք մեծացնել 1000 անգամ կամ ավել։

Հանդիպում քրդական համայնքի ներկայացուցիչի հետ

Report from Free Kurdistan

Այսօր ես հանդիպել եմ Լիանա Մհոյանին ով քրդական համայնքի ներկայացուցիչ է։ Մենք նրան հանդիպեցինք  «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագծով։

Լիանա Մհոյանը ծնվել է Հայաստանում, Արագածոտնի մարզի ամենամեծ քրդական գյուղում՝ Ալագյազում։ Նա թեև ծնվել է այստեղ և խոսում էր վարժ և մաքուր հայերենով, բայց նա ազգությամբ քուրդ է։

Նա մեզ շատ հետաքրքիր տեղեկություններ տվեց ոչ միայն Հայաստանի քուրդերի այլ նաև աշխարհի քուրդերի մասին։ Նա պատմեց Քրդեստանի մասին և քրդական դրոշի, դպրոցների, կրոնի և մշակույթի մասին։  Ինձ հետաքրքրեց, որ օրինակ՝ քրդերը չունեն միայն մի հատ ազգային տարազ, ունեն տարբեր տարազներ։ Նա նաև մեզ պատմեց, որ ամբողջ աշխարհում գոյություն ունեն 8 քրդական բառբառներ։Խոսեց քրդերի ռադիո և հեռուստահաղորդումների մասին, պատմեց, որ դժբախտաբար իրենց պետությունը չունեն (ավելի ճիշտ ունեն, բայց աշխարհը չի ճանաչում), պատասխանեց մեր տարբեր հարցերին։

Քրդերի մասին նյութ

Տեքստային աշխատանք

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր-ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա-ճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար-  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակներին
կարճ
թախտին
մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.
Կարուձև անող մարդ։

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ

գ/ թագավոր

դ/ ոչինչ

Continue reading »

Տեքստային աշխատանք

Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար-ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 — Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր-րդավոր հայտնության գա-տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 — Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 — Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր-եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 — Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող   

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թռավ և ընդգծված բառերի հականիշները.
Պարզ — անհասկանալի
Գեղեցիկ — Տգեղ
Երկար — Կարճ
Ուղիղ — ծուռ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարցեր

բ/ նկարներ

գ/ գառներ

դ/ մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

  դ/ փոքրիկ — թվական

7. Դու՛րս  գրիր տեքստի  մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):
տեսնել — տեսավ
ընկնել — ընկավ
կապել — կապես
տխրել — տխրեց

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:    

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:

9.Տեքստում շեղատառերով գրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: 

10. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
Գեղեցիկ ու զրնգուն։

11. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

12. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
Հարցրեց․
— Սա ի՞նչ առարկա է:

13. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
Կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի։

14. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Եթե միշտ նույն ուղղությամբ գնաս երբեք նոր տեղեր և բաներ չես տեսնի։