ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907թ․

Առաջադրանքներ

Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։

Ո՞ւմ է դիմում հեղինակը։
Հեղինակը դիմում է կանաչ եղբորը։

Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։
Բանաստեղծության մեջ կերպավորված է գարունը, որը բերում է կանաչ եղբայրը։

Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր։
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն։Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր։

Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։
Գարուն տաքություն և իր կանաչ ընտանիքը😁։

Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։
Ինձ տալիս է տաքուկ տրամադրություն և կներկեի գունավոր։

Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։

Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։

Ուրախ — ուրախ եկավ գարուն,
Կամաց — կամաց մարդկանց տուն,
Տաքուկ — տաքուկ օրեր եկան,
Քամին ու ցուրտը փախան չկան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով