Հիշողություն Ղ. Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:


Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:


Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և իմաստով մոտ բառեր գրիր:

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

Շինել – պատրաստել, կառուցել, սարքել
Կպցնել – ամրացնել․

Ավերակ – քանդահար
Սնուցել – կերակրել․
Հափշտակել — Խլել, գրավել, տիրանալ․
Կրկին – նորից․

Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն էր կառուցում, երգում էր, ամեն ճյուղ կպցնելիս հիշում էր իր առաջվա բույնը, որն ավերվեց, իր ձագուկներին, որոնց հափշտակեց թշնամին, բայց և այնպես նա նոր բույն էր շինում։

  1. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:
    Բոլորն էլ հաճելի են։
  2. Ի՞նչ գույներ ունի բանաստեղծությունը:
    Բանաստեղծությունը իմ կարծիքով ունի կապույտ, սև և մի քիչ կարմիր գույները։ Ես կարծում եմ կապույտ, քանի որ տխուր է, երբ ասում էր, որ
    Նա հիշում էր անցած տարին
    Իր սնուցած ձագերին,
    Որոնց ճամփին հափշտակեց
    Արյունարբու թշնամին: 

    Եվ մի գիչ կարմիր, քանի որ կռիվ էի զգում բանաստեղծության մեջ։
    Սևն էլ, որովհետև նա ընդամենը տենց հանգինստ գնում էր։
  3. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ծիծեռնակը չհանձնվող, լավ հիշողություն ունեցող, շատ լավ մայրիկ բայց աշխատասեր էր։

6. Հաշվիր, թե քանի՞ քառատող ունի բանաստեղծությունը: Ստացածդ թիվը մեծացրու քսան անգամ , ապա արդյունքին ավելացրու 180: Համեմատի՛ր ստացածդ պատասխանը ընկերոջդ թվի հետ:

5 x 20 = 100

100 + 180 = 280

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով