«Մեղվի գույներով ու թռչող ձին»


Լինում է, չի լինում մի ձիու քուռակ։ Այս քուռակի անունը Մլու էր բայց նա ոչ թե ձեր իմացած ձիու ձագուկներից էր այլ մեղվի գույներով։ Մի օր նա նստած տխուր լաց էր լինում, և ասում․

— Բոլորը իմ վրա ծիծաղում են, քանի որ ես մեղվի գույներով ծաղրածուի նման եմ։
Նրա մայրիկը տեսավ իր լացող քուռակին, ու ասաց․
— Լաց մի եղիր իմ սիրունիկ։ Դու յուրահատուկ ես։ Երբ մեծանաս քեզ համար մի անակնկալ կբացահատվի և այն քեզ շատ կուրախացնի։
Մլուն իր արցունքները սրբեց, և սկսեց անհամբեր սպասեց այն օրվանը երբ կբացվեր իր անակնկալը։
Մի քանի տարի անցավ և Մլուն դարձավ շատ տարօրինակ տեսքով, բայց գեղեցիկ ձի։ Հանկարծ մի օր, պատահեց երկար սպասված անակնկալը։ Նրա մեջքին հայտնվեցին թևեր և նա սկսեց թռչել։ Ուրախացած գնաց մեղուների մոտ, նրանց հետ ընկերացավ և այդպես էլ նա երբեք չլացեց, որ տարբեր է, քանի որ նա միակն էր որից մեղուները չէին վախենում վստահում էին նրան ու իրենց քաղցր մեղրը հյուրասիրում էին նրան։ Իսկ Մլուն շա՜տ էր սիրում մեղր։