Աշխատանքներ պարտեզում

Սրանք իմ տան պարտեզի տարբեր մասերն են։ Քանի որ գարուն է և բնությունն արթնանում է ձմռան քնից, ապա պետք է աշխատել և խնամել ծառերն ու բույսերը, որպեսզի դրանք կանաչ և գեղեցիկ լինի։ Ինչպե՞ս։ Եկեք ձեզ պատմեմ։

Որպեսզի ձեր խոտը կանաչ և առողջ լինի, պետք է նրան ամեն օր առավոտյան կամ երեկոյան ջրել։ Պետք է կանոնավոր ձևով շաբաթը մեկ անգամ կտրել։ Ժամանակ առ ժամանակ պետք է նրան պարարտանյութ տալ։ Բայց պետք է անպայման ձեռնոց կրել, որպեսզի ձեր ձեռքերը չվնասվեն։

Գարնանը ծառերը էտելու ամենալավ ժամանակն է։ Ճիշտ էտելը օգնում է ծառերին առողջ մնալ։ Եթե ուզում եք իմանալ թե ձեր պարտեզի ծառերը կենդանի են ապա  պետք է երկու-երեք ճյուղ կտրել բայց այնպես, որ ծառը չվնասեք։ Նայեք մեջտեղը։ Եթե տեսնեք սև կամ սպիտակ է նշանակում է ծառը չոր է այսինքն՝ մեռած։ Եթե կողքերը կանաչ են և մեջտեղը սպիտակ, նշանակում է ծառը կենդանի է։ Բույսերի դեպքում պարզ է, որ եթե կանաչ է բույսը ուրեմն առողջ է և աճում է։

 

 

 

 

 

 

Կարևոր է գարնանը մաքրել ծառերը և բույսերը իրենց հին, չորացած, վնասված ճյուղերից ու տերևներից, որպեսզի անիմաստ էներգիա չծախսի դրանց վրա, այլ նոր աճ ունենա։ Պետք է նաև հողը շուռ տալ, որպեսզի օդ մտնի հողի մեջ և այն սննդարար լինի բույսերի համար։

Բույս  կամ ծաղիկ աճեցնելու համար կամ ծաղկամանը փոխելու համար, պետք է հին ծաղկամանից զգուշությամբ հանել բույսը, դնել կիսով չափ հողով լցված նոր ծաղկամանի մեջ,  ավելացնել հողը կողքերից և լավ, առատ ջրել։ Իսկ եթե սերմից պետք է բույս կամ ծաղիկ ստանանք, ապա մի ծաղկաման ենք վերցնում, մեջը հող լցնում,  մատով փոքրիկ փոս փորում մեջտեղում, սերմիկը դնում և թեթևակի վրան հող շաղ տալիս, ապա ջրում ենք և թողնում արևի տակ։

Բայց կարևոր է չմոռանալ և նայած եղանակի ջերմությանը շաբաթը մեկ կամ երկու անգամ ջրել։

Մի հետաքրքիր փաստ էլ։ Եթե ուզում եք ծառի տարիքը իմանալ պետք է կտրել բունը և հաշվել քանի օղակ կա։ Եթե օղակները շատ են ուրեմն ծառը տարիքով է։ Եթե օղակների մեջ մեծ տարածություն կա նշանակում է այդ ժամանակ անձրև է եկել և ծառը շատ է աճել։ Իսկ եթե տարածությունը նեղ է նշանակում է այդ ժամանակ ծառը չոր է մնացել, քիչ է աճել։ Իսկ եթե այս նկարի պես սև գծիկ ունի նշանակում է դրա ժամանակ կրակ կամ այլ վտանգավոր մի բան է եղել։ Մի խոսքով ծառերը հիշողություններ ունեն։

 

Ահա այսպես պետք է խնամել պարտեզը կամ այգին գարնանը, որպեսզի նրանք առողջ ու կանաչ տարի ունենան։ 

 

One thought on “Աշխատանքներ պարտեզում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով