Հայ ժող․ հեքիաթ «Շաշ հյուրը»

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։
— Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։
Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․
— Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։
Վերջը հյուրը համաձայնում է։ Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։ Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։
— Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։
— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  1. Փորձի՛ր բացատրել արտահայտությունները.

Երկինքը տրաքեց-  ամպրոպ  եղավ
ճար չկա- հնար չկա
գործով են ընկնում- մի բանով զբաղված լինել կամ  գործ անել
ջուր դարձած- թրջված

  1. Նշի՛ր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը:

—  Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

  1. Առած-ասացվածքներից նշի՛ր նրանք, որոնք այս հեքիաթի համար են:

 Ով աշխատի, նա կուտի:
Ստի ոտը կարճ է:
Գդակը` մեծ, տակը` դատարկ:
Ով ինչ անի, իրեն կանի:
Ինչ լինի մարդուն` իր խելքից է:

     5. Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք այս հեքիաթի համար են:

Սևին օճառն ի՞նչ կանի, խևին խրատն ի՞նչ կանի: 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով