ճանփորդություն, բարձրունքի հաղթահարում

Բարև։
Ես այսօր ձեզ կպատմեմ իմ ճանփորդության մասին։ Իմ ճամփորդությունը բարձրունքի հաղթահարում։ Հիմա սկսեմ տարօրինակ հեքիաթը ուրեմն այսօր քանի որ դպրոցի առաջին օրն էր դպրոցում լիքը աղմուկ կար և ուսուցիչները դժվարությամբ բոլորիս հավաքեցին։ Երբ բոլորս հավաքվել էինք մի տեղում նստեցինք երթուղային և ուղվեցինք դեպի Սևան👍։ Ճանապարհին ընկերներիս հետ խոսում էի վախենալու խաղերի մասին որոնք նոր են դուրս կամ նորահայտ են շատ զվարճալի խաղեր են😀🤯😱։

Continue reading »

Իմ ճամփորդությունը դեպի Թեժառույք վանք

Կիրակի օրը 9/21/2021թ. իմ դասընկերների հետ միասին նստեցի երթուղային ու մեկնեցի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղ՝ այցելելու Թեժառույքի վանք։ Կանգառ արեցինք Հրազդան քաղաքի, Մարմարիկ գետի վրա կառուցված՝ Ծովինարի ջրամբարում։  Այստեղ տեսանք Նար աստվածուհու  արձանը։ Նա ջրերի աստվածուհին է։ Ընկեր Սոնան պատմեց ջրամբարի մասին, մի քիչ նկարվեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը։

Ճանապարհն ուներ լիքը սարեր, որոնք ծածկված էին ծառերով։ Երբ տեղ հասանք, ինչ որ մի կանգառում նստեցինք ու թեթև նախաճաշեցինք, որպեսի սկսենք մեր 10 — 15 մ բարձրունքը հաղթահարել։ Եվ այդպես էլ արեցինք ու հասանք ամենավերևը որտեղ գտնվում էր Թեժառույքի վանքը։ Վանքը գործող չէ, և շատ խարխուլ է, բայց նաև շատ գեղեցիկ։ Մենք մտանք վանք ու երգեցինք “Տերունական աղոթքը”։ Ես ու իմ ընկերուհի Նատալին միասին ընկերական մոմ վառեցինք։ Դրանից հետո նկարչություն արեցինք, մի քիչ խաղացինք ու հետ վերադարձանք երթուղային, որն էլ մեզ հետ բերեց Երևան։

Բարձրունքի հաղթահարում․․․․․Հատիս ԼԵՌԸ🚩🗻

Ես 2021 թվականի հունիսի 27- ին իմ մայրիկի👩‍👧, դասընկերների 🧑🏻🧑🏽👩🏽👧🏽👨🏽👦🏽🧑🏽👩🏼👩🏻👩🏻👧🏻🧒🏻🧑🏻👦🏻է և նրանց մայրիկների հետ հաղթահարեցի Հատիս լեռան բարձունքը 👨🏻‍🦯👩🏻‍🦯👨🏻‍🦯🚶🏻‍♂️🚶🏻‍♀️🚶🏻‍♂️🚶🏻‍♀️👨🏽‍🦯👩🏽‍🦯🚶🏽‍♂️🚶🏽‍♀️և գագաթին նշեցինք իմ դասարանցիներից մեկի՝ Գևորգի ծննդյան տարեդարձը։

Continue reading »

Իմ ճամփորդությունը դեպի Բջնի։

Մենք երեքշաբթի օրը 29.09.2020թ․ երթուղայինով գնացինք Բջնի։ Իմ ճամփորդությունը շատ զարմանալի էր Բջնիում։ Մենք տեսանք մի հին շա՜տ հին բերդ և մեծ մեծ սարեր։ Մենք Բջնիի բերդի բարձրունքը հաղթահարեցինք, որը շատ շատ բարձր էր։ Ես նույնիսկ այնքան էի վախենում, որ վախից ճչալու էի։ Continue reading »