Հարցեր ճամբարի նկատմամբ

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։
Ճամբարներին լավ եմ վերաբերվում։

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։
Ճամբարն ունի տարբերվող դասացուցակ, տարբեր երեխաներ կան նույն ջոկատում, առարկայական դասերի փոխարեն նախագծերով ենք աշխատում , գնում ենք տարբեր դասարաններ։ Ճամբարն ավելի խաղային և պարտեզի նման է։

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելություն։
Առավելություն կա դասերը ավելի խաղային անցկացնել։

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։
Ճամբարում ինձ ամենից շատ գրավում են ճամփորդություները ու ընկերներս։

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։
Կարող ենք ուրիշ դասարանցիների հետ շփվել։
Կարող ենք ուրիշ դասարանցիների հետ ընկերանալ
Կարող ենք իրենց հետ ճամփորդել։

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։
Ճամբարային օրակարգում ոչինչ չէի փոխի։

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։
Ջոկատավարներիս խորհուրդ կտամ, որ դաս չտան:) 

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։
Ավելի շատ շփվեն մյուսների հետ։

Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը․ նմանություններն ու տարբերությունները

Ամանորի գիշերը մեր ողջ ընտանիքը (տատիկ, պապիկ, մենք, մորաքույրներ ու նրանց ամուսիններ, զարմիկներ) հավաքվում է տատիկ-պապիկիս տանը։ Տատիկս շատ համեղ ու տարբեր բաներ է պատրաստում, ամեն տարի տարբերվող։ Հստակ կերակրատեսակներ չունենք, այնպես որ մի տարի կարող է լինել հնդկահավ, բանջարեղեններով, մյուս տարի՝ խոզի բուդիկ, ջեռոցում պատրաստված կարտոֆիլով և այդպես շարունակ։ Լինում են մի քանի տարբեր աղցաններ, որոնք նույնպես կրկնվող չեն։ Ինչ որ տատիկս սարքում է, շատ համեղ է և մեծ քանակությամբ, քանի որ մեծ ընտանիք ենք։ Մենք ուտում ենք նախքան կեսգիշեր, ժամը 21։00-ին, իսկ արդեն կեսգիշերին Նոր Տարին դիմավորում աղանդերի սեղանի շուրջ, որը նույնպես ամեն տարի տարբեր է լինում։ Ամանորի գիշեր կենացներ են խմվում, որոնցից երկուսը պարտադիր կրկնվում է ամեն տարի․ մեկը բացակաների կենացը (սիրելիներ որոնք հեռու են, կամ ինչ որ պատճառով սեղանի շուրջը նստած չեն, և նրանք ովքեր արդեն հեռացել են այս կյանքից), իսկ մյուսը՝ հայրենիքի սահմանները պահպանողների կենացը։ Ավելի ուշ արդեն ամեն մարդ գնում է տուն քնելու։ Գիշերն արդեն հյուր է գալիս Ձմեռ Պապիկը և փոքրիկների համար նվերներ դնում տոնածառի տակ։  Մեզ համար ավանդույթը ոչ թե ուտեստների մեջ է, այլ միշտ ընտանիքի մեծի տանը հավաքվելը։ Ամանորն այսպես է եղել նաև իմ մայրիկի մանկության ժամանակ։

Իսկ այ հայրիկս քանի որ Արգենտինայից է իր Ամանորը մի փոքր տարբեր է եղել։ Քանի որ Արգենտինան հարավային կիսագնդում է, դեկտեմբերի 31-ը ամառային եղանակ է լինում, քանի որ այնտեղ ամառ է, երբ մեզ մոտ ձմեռ է։ Ամանորին հայրիկիս ընտանիքը հավաքվում է ընտանիքի անդամներից մեկի տանը։ Ավանդական ուստեսը Արգենտինական խորովածն է։ Լինում են նաև ամառային աղցաններ։ Հետո եթե տանը լողավազան կա, ապա լողում ենք և մրգային աղցան կամ պաղպաղակ ուտում։ Կեսգիշերին էլ միմյանց շնորհավորւոմ ենք Նոր Տարին շամպայնով։ Ավելի ուշ ամեն մեկը վերադառնում է իր տուն։ Մյուս մեծ տարբերությունը այն է, որ Արգենտինայում Ձմեռ Պապին գալիս է դեկտեմբերի 24-ին, կաթոլիկների Սուրբ Ծննդյան գիշերը։ Այսինքն Նոր Տարվա գիշեր նվերներ չեն լինում։ 

Եվ ես, և ծնողներս Ձմեռ Պապիկից ուզեցել ենք խաղալիքներ։ Հայրիկս հեծանիվ, սեղանի խաղեր, գնդակներ, մարզական խաղալիքներ, իսկ մայրիկս տիկնիկներ, խաղալիքի խոհանոցային իրեր, նկարչական պարագաներ, և այլն։ Ես այդքան էլ խաղալիք չեմ ուզում թեև որ լինում է չեմ բողոքում։ Ես ավելի շատ օգտակար բաներ եմ ուզում՝ կոշիկ, սքեյթ, ականջակալ, հեծանիվ և նման բաներ։ Այս տարի ես և զարմիկներս նվեր ստացանք նույնատիպ գիշերանոցներ։

Ամանորի նախորդ օրը, ես, քույրս, եղբայրս և մեր զարմիկները հավաքվում ենք տատիկիս տուն ու միասին իր հետ նոր տարվա հատուկ կաղապարներով թխվածքներ թխում։ Հետո դրանք զարդարում ենք մեր ուզած գույներով։ Սա արդեն ավանդույթի պես բան է դարձել մեզ համար ու շատ ենք սիրում այն։

Ես շատ բախտավոր եմ, քանի որ Նոր Տարին կարողանում եմ նշել և Արգենտինայում՝ ամռանը, և Երևանում՝ ձմռանը։ Երկուսն էլ հավասարապես սիրում եմ, քանի որ այնտեղ են իմ ընտանիքը և բարեկամները։

Երկրորդ ուսումնական շրջան․ անհատական ուսումնական պլան

Անուն ազգանուն- Աստղիկ Մեղրունի
Ջոկատի համար- 3
Ջոկատավարներ- Արմինե Աբրահամյան, Անուշ Դավթյան
Ընտրությամբ գործունեության խումբ- Դիզայն
Երթուղային ծառայություն- օգտվում եմ
Երկարօրյա ծառայություն-  օգտվում եմ
Լրացուցիչ պարապմունքներ- Կարատե Docando դպրոցում

Թուրինջ

Թուրինջի օգտակար հատկությունների մասին - Shabat.am
Թուրինջը նաև կոչվում է գրեյպֆրուտ։ Այն պատկանում է ցիտրուսների ընտանիքին և պարունակում է վիտամին C։ Պտուղը կլոր է, հասնում է 10-15 սմ տրամագծի։

Առաջին անգամ թուրինջը աշխարհին ծանոթ է եղել բուսաբան Գրիֆֆիտս Հյուջեսի կողմից 1750 թվականին։ Նա բույսն անվանել է «Արգելված պտուղ»։ Ավելի ուշ թուրինջը սկսել են անվանել «փոքրիկ շեդդոկո», իսկ 1881 թվականին Յամայկայում առևտրականները պտուղը վերանվանել են թուրինջ։ Թուրինջը ստացվել է նարնջի և պամպելմուսի խաչասերումից՝ հարյուրամյակներ առաջ Վեստ Ինդիայում։ Թուրինջը ջերմասեր բույս է, տարածված է արևադարձային և մերձարևադարձային տաք գոտիներում։

Թուրինջը ինչպես բոլորս գիտենք նման է նարինջին, բայց մեջը կարմիր է և ունի ավելի դառը համ։ Չնայած դրան շատ հանրագիտարաններում նշվում է նրա դիետիկ հատկանիշների մասին։

Օգտակար և հրաշալի այս մրգի անվանումը ծագել է անգլ.՝ grape (խաղող) և fruit (միրգ) բառերից, սակայն իր համային հատկանիշներով թուրինջը ոչ մի ընդհանուր բան չունի խաղողի հետ։ Թարգմանաբար նշանակում է՝ արևադարձային ծառ և նարնջանման պտուղ։

Տերևները կանաչ են, երկար մինչև 15 սմ, սուր կամ օվալաձև։ Ծաղիկները՝ սպիտակ են, 4 կամ 5 թերթիկներով։

Պտղամիսը թեթևակի դառնահամ է, գորշադեղնավուն կամ վարդագույն։ Մյուս ցիտրուսների համեմատ՝ պտուղներն ավելի խոշոր են զանգվածը կարող է հասնել մինչև 6 կգ-ի։

Ես նաև սիրում եմ նուռը, բայց նուռը ուրիշ հետաքրքիր պատմություն է 🙂

Ես ուտում եմ թուրինջը տարբեր ձևերով, բայց իմ սիրած ձևը այն վերևից կտրելն է, մի քիչ շաքար ավելացնել և գդալով ուտել կամ վերևից կտրել, մի քիր շաքար ավելացնել և գդալով ճզմել ու հյութը խմել․․․․ յամի՜։

Աղբյուր — https://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D5%AB%D5%B6%D5%BB