Համերգ

Բանաստեղծությունը

Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Շաչել — Սուլոցի նման սուր ձայն հանել։
Ժիր — Աշխույժ։
Ունկընդիր — Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող (մարդ):
Հավերժական — մշտական
Մտախոհ — Մտածմունքների մեջ սուզված, մտազբաղ:

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Նշանակում է Վտակը ժայռից հոսում է ներքև, թափվում քարերի վրա, խփում ավազին ձայներ հանում։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին, 
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Նշանակում է անտառը ինչպես ծերունի արձագանթում է ջրի ձայնին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Այդ ինչ բնության ուրախ համերգ։

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Նշանակում է լսելով անխոս ու մշտական ժայռը մտածելով իր մռայլ մտքին հետևից լսում է վտակին։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Չունեմ

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության
  •  ըստ քո բնորոշման

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով