Սևաբերդ


Սևաբերդը գյուղ է, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Գեղամա լեռների լանջին։ Սևաբերդը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։

1604 թ․ տեղի ունեցած բնիկների անվերադարձ բռնագաղթի հետևանքով ցավոք մոռացության է մատնվել գյուղի հնագույն անվանումը, որը և չի փոխանցվել նաև եկվոր այլազգիներին։ Նրանք, տպավորված գյուղամերձ ամրոցի՝ հատկապես գյուղահայաց հյուսիսային որմի մռայլ գույներից, կոչել են Ղարաղալա, որն էլ 1948 թ. պաշտոնապես վերանվանվել է Սևաբերդ։

Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանաաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ Սևաբերդը առաջին անգամ գրականության մեջ հիշատակվել է 1862 թ․ Մեսրոպ Սմբատյանցի «Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ Նոր-Նայազետ գավառ ասի» գրքում։ Մեսրոպ Սմբատյանցը եղել է Էջմիածնի միաբան-արքեպիսկոպոս, իսկ գիրքը լույս է տեսել 1895 թ․։ Գրքում նկարագրված է գյուղի դիրքը։ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով