Ձմեռային Ճամբար 10.01 — 14.01

Ջա՜ն եկավ նոր տարին սկսեց դպրոցի հունվարյան ճամբարը և այս ամբողջ ճամբարի ընթացքում կպատմեմ ինչ եմ արել։


10/01/2022
Վիդեոն նայեք մինչև 3.56 վարկյան
դրանից հետո մյուս ջոկատներն են։

Առաջին օրը խառն էր, թե ո՞ւր գնամ, ո՞ր ջոկատն եմ, ի՞նչ անեմ և այլն։ Մենք առաջ մի քիչ մայրենի արեցինք, կոճակի խաղը խաղացինք իրար անցկացնելով  և արեցին մի քանի ձեռքով աշխատանք ես և իմ ընկերները նկարեցինք ինչ որ անհասկանալիություն, բայց նման էր բաժակի։



11/01/2022

Այսօր դպրոցում արևմտահայերենով կարդացինք «Նապաստակի մը օրագիրը», իսկ հետո գնացինք «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» չմուշք քշելու։ Մենք 20 հոգի էինք, որոնց մեծ մասը առաջին անգամ էր չմուշք քշում, ինչպես նաև մեր ջոկատավարներ ընկեր Արմինեն և ընկեր Անուշը։😀 Կային մի քանիսը ովքքեր շատ վարժ էին քշում։ Ես էլ եմ սկսնակ, և այդքան էլ լավ չեմ քշում, բայց փորձում եմ շուտ սովորել, քանի որ ինձ դուր է գալիս չմշկել։ Ճիշտ է մի քանի անգամ ընկա, բայց մեկ է շատ կուզեմ այս ձմռան ընթացքում նորից գնանք սահադաշտ, քանի որ շատ ուրախ և զվարճալի է անցում երբ ընկերուհիների հետ չմուշկ ես քշում և նաև ընկնում։😀


12/01/2022
Այսօր դպրոցում խաղացել ենք մի խաղ ամեն մեկս հերթով ասում ենք 1, 2, 3 երեքիից նորից 1, 2, 3։ Ամեն մեկիս թուղթ են տալիս մեկերը գրում էին գոյական, երկուսները գործողություն, իսկ երեքները չեմ հիշում😅։ Հետո ամեն մեկը ծալում է իր թղթիկը, մեկերը առանց խոսելու պետք է մի բան ցույց տայն, իսկ երեքներն ու երկուսները երեք հատ թղթիկ էին բացում և այդ բառերով նախադասություն կազմում։ Այդ բառեռը, որ երեքներն ու երկուսները քաշեցին դրանցով հեքիաթներ կազմեցինք։ Այսօր նաև մեր նկարների մասինի պատմեցինք և հասկացա իմ ու ընկերներիս նկարը ինչ որ ճխլվող տորթիկ էր նկարին էլ անձնագիր սարքեցինք։


13/01/2022
Այսօր սովորական օր էր դասերը արեցինք, մեդիահինգշաբթի😄 (երգեցինք — պարեցինք) և ձյան տակ թռչվեցինք😆։


14/01/2022
Այսօր խաղացել ենք թաշկինակ։ Թակինակ ենք վարցնում և տասից ավել մարդկանցով շրջան ենք կազմում։ Նստում ենք գետնին մեկը թաշկինակը ձեռքը պետքե պտտվի ջրջանի շուրջ և մեկի հետև գցել թաշկինկը, երբ այդ մարդը իմանում է, որ թաշկինկը հետևն է թաշկինակը վերցնում է և վազում ու փորձում գցողին բռնել, բայց եթե գցողը նստի իր տեղը հենց են մարդը, որ թաշկինակը ուներ գցողն է այդպես շարունակ։ Անգլերենի երկու ժամը արել ենք կառատե։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով