Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումների հաշվետվություն


Բարև, ես Աստղիկն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ես հիմա կպատմեմ, թե ինչ եմ սովորել այս սեպտեմբերի մեկից մինչև այսօր։ Այս ուսումնական շրջանում ավելի վարժ եմ սովորել բլոգս վարել։

Մայրենի
Ավելի լավ եմ հասկացել բառը, դրա կազմությունն ու տեսակները, նախադասությունն իր գլխավոր անդամներով և տարբեր նախադասությունների (ընդարձակ, համառոտ, պատմողական, հարցական , բացականչական)  կազմությունն եւ նրանց ճիշտ օգտագործումը։ Մասնակցել եմ «իմ դպրոցի միջավայրը» , նախագծին,  նոր բանաստեղծություններ սովորել, օրինակ՝ «Գետակի վրա», «Մշուշների շղարշի տակ» և այլն։

Մաթեմատիկա
Սովորել եմ և կրկնել օրինակ՝ Google drive- ով աշխատել, Google forms- ով ֆլեշմոբ կազմել, պատիկը, մնացորդով բաժանել, թերի քանորդը և այլն։

Հայրենագիտություն
Հայրենագիտությունը իմ սիրած առարկան է և շատ բան եմ սովորել օրինակ՝ Ավանդույթներն ու սովորույթները, Դիցաբանությունն ու առասպելներ, Մեր անցյալն ու ներկան, Հայկն ու Բելը, ՀՀ հարևան պետություները, ՀՀ մարզեր մարզկենտրոներ և գրել եմ Իմ ընտնիքի սովորույթները Մատենադարանի մասին, Իմ բնակավայրըիմ տոհմածառը, ԻՄ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԵՐԸ 2021- ում,  և թե ծագումով որտե՞ղից եմ։ Ճամփորդել եմ Արատես, Մատենադարան և Թեժառույկ վանք։ Մասնակցել եմ Հայկական ավանդական ուտեստների մասին նախագծին պատրաստել եմ մեղրի բիորեկներ։

Բնագիտություն
Բնագիտություն սովորել եմ՝ 6 մայրցամաքները Եվրասյան, Ամերիկան (Հյուսիսային և Հարավային), Աֆրիկա, Ավստրալիա (Ավստրալյայի հայտնագործումը), ճանապարորդություներ Աֆրիկայով և այլ։ Կատարել եմ բնագիտական փորձեր, մասնակցել եմ իմ բույսը և սերմնացան նախագծերին, մի փորձ ես մի փորձ դու և սովորել եմ մեր հողի մասին։

Իմ ձեռքբերումներից էր նաև աշնան վերջին Արատեսի ճամբար գնալը, որտեղ շատ կարևոր բաներ սովորեցի իմ մասին, իմ ընկերների և իմ շրջապատի մասին։

One thought on “Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումների հաշվետվություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով