Կրականան


Ո՞վ է Կրականան և ինչու՞ այդ անունը։ Մեր հորինուկը սրա մասին է։

Մի օր մի աղջիկ ծնվեց, բայց իրեն ոչ մի անուն չսազեց։ Նրան ժամանակավոր կանչում էին Սիլյա։ Մի քանի տարի հետո, մի օր երբ աղջիկը 4 տարեկան էր, իր ծնողները նկատեցին, որ նա կրակի հետ է խաղում՝ գլխի վրա դնում, մեջը թռնում, բայց իրեն ոչինչ չէր լինում։ Մի տարի էլ անցավ և երբ 5 տարեկան էր նորից կրակի հետ սկսեց խաղալ։ Բայց այս անգամ էլ նրան ոչինչ չէր լինում, նա չէր այրվում։ Ծնողները նրան տարան բժշկի մոտ, ով զննելուց հետո ասաց, որ նա ունի կրակյա անունով հիվանդություն, որը նրան թույլ է տալիս կրակի հետ այդպես խաղալ ու չայրվել։ Աղջիկը շատ էր սիրում կրակը և դրանից շատ էր ուրախանում։ Դրա համար էլ իր ծնողները որոշեցին, քանի որ նա անուն չուներ, նրան իր հիվանդության անունով կոչել Կրականա, այսինքն «կրակ է նա»։

Ճամփորդում ենք Մատենադարան


Մեր դպրոցից մինչև մատենադարան երկու ճանապարհ կա՝ մեկը տևում է 37 րոպե, մյուսը՝ 38 րոպե։

«Մատենադարան» գրաբարում նշանակել է «գրադարան» և համարվել է մի վայր, որին կից գործել է նաև ձեռագրատուն։ Մի քանի հայկական վանական համալիրներ նույնպես ունեցել են մատենադարաններ, ինչպես օրինակ՝ Հաղպատի և Սանահինի վանական համալիրներն են։

Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ 5-րդ դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Աղբյուր — Վիքիպեդիա