Մայրենի

Շարունակի՛ր այսպես։

Օրինակ՝

Կարապը լողում է կապույտ լճակում։

Կարապները լողում են կապույտ լճակում։

Չարաճճի քոթոթը վազվզում էր անտառում։
Չարաճճի քոթոթները վազվզում էին անտառում։

Երփներանգ ծաղիկը ծաղկել էր դաշտում։
Երփներանգ ծաղիկները ծաղկել էին դաշտում։

Ուրախ երեխան թռչկոտում էր իր ընկերոջ հետ։
Ուրախ երեխաները թռչկոտում էին իրենց ընկերոջ հետ

Տղան ֆուտբոլ է խաղում։
Տղաները ֆուտբոլ են խաղում։

Դասը ավարտվեց։
Դասերը ավարտվեցին։

Համառոտի՛ր նախադասությունները՝ թողելով միայն գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։

Օրինակ՝

Կարկաչուն գետակը քչքչալով հոսում էր։

Գետակը հոսում էր։

Սրատես արծիվը սավառնում էր երկնքում։
Արծիվը սավառնում էր։

Մայր արջը թավալվում էր իր չարաճճի քոթոթների հետ։
Արջը թավալվում էր։ 

Ուսուցչուհին ժպտում է իր սովորողներին։
Ուսուցչուհին ժպտում է։