Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները: Continue reading »

Մայրենի

Դարձվածքների բառարանից օգտվելով բացատրի՛ր տրված դարձվածքները։

Հոնքերը կիտել- տխրել

թև տալ- Խրախուսել

Զգալ ինչպես ձուկը ջրում — Լավ զգալ

գլխին սառը ջուր լցնել- անակնկալ

փեշի քարերը թափել- փոշմանել

Եթե բառերը ճիշտ առանձնացնես, շուտասելուկը կկարդա՛ս։

Սաասինականինաասիսականի:
Սա ասի նա կանի նա ասի սա կանի։

Բառակապակցությունները ճի՛շտ դասավորիր և կարդա՛ թաքնված ժողովրդական առածը։

Խնձոր պոկելիս, միտքդ բեր, ամեն անգամ, ծառ տնկողին։
Ամեն անգամ խնձոր պոկելիս ծառ տնկողին միտքդ բեր։

Կարդա՛ և գուշակի՛ր հանելուկի պատասխանը։

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:
Լուսին Continue reading »