Սերմնացան/ Իմ բույսը

Այս տարի սեպտեմբերի վերջ մեր պարտեզի ռեհանի բույսից հայրիկիս օգնությամբ հավաաքեցի իր ծաղիկները՝ նոր ռեհանի բույսեր ստանալու համար։ Մենք մեր տանը ռեհանը (Ocimum basilicum) օգտագործում ենք պիցցա սարքելուց, սպագետիի և աղցանների մեջ։ Այն շատ համեղ ու անուշաբույր է։

Սա ռեհանի ծաղիկներն են։


Ռեհանի սերմերը գտնվում են իր ծաղիկների մեջ։ Ծաղիկները չորացնում եմ և հանում սերմերը։

 

Հետո սերմերը ցանում եմ ծաղկամանում որպեսի տանը աճեցնեմ ռեհանը, քանի որ շուտով ձմեռ է և եթե դրսում ցանեմ բույսը ձմռան ցրտին չի դիմանա, կմեռնի։ Ծաղկամանի մեջ ցանելուց հետո ջրում եմ ու դնում արևոտ անկյունում, քանի որ այն աճելու համար արև և ջերմություն է սիրում։ Ամեն օր մի քիչ ջրում եմ ու այդպես խնամում սածիլներին։ Նրանք էլ օր-օրի մեծանում են։

Երբ շատ են մեծանում, իրենց տեղափոխում եմ առանձին ծաղկամաններ, և խնամում այնքան մինչև գարուն գա և նրանց ծաղկամանից տեղափոխեմ պարտեզ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով