Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակն

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ

1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Ձյուն
2․ Հոմանիշների բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը։
մշուշ — մառախուղ
շղարշ — Քող
խաշամ — Խաշ (ծառերից թափված աշնան տերև.
հնար — լուծում

Մշուշ, շղարշ, խաշամ, հնար։

2. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։
ՄշուշներիՄառախուղների
անհամարձակ — անվստահ
հնար — լուծում

3. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:- Քամին ամպին այս կողմ, այն կողմ է փչում։

Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:- Ամպերը չեն որոտում, որն էլ նշանակում է անձրև չի գալու։

Ցերեկն էլ է ցրտից կծկվել- Ցերեկը անգույն ու մշուշով է պատվել

4․ Դո՛ւրս  գրիր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
խշխշում (տերևների խշխշոցը), որոտալ (ամպերի դմփ դմփ ձայները)

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ, փոքրիկ պատում հորինի՛ր։
Մշուշ, խաշամ

Չարաճճի մշուշը
Լինում է, չի լինում, մի տերևների գյուղ անունը Տերևաթափ։ Այն կոչվում էր Տերևաթափ որովհետև այդտեղ ապրող մշուշը շատ չարաճճի էր և երբ գալիս էր գյուղ սկսում էր գյուղը խառնել և տերևներին գցել գետնին։ Մի օր տերև Սաբներիան գնաց ու խոսեց մշուշի հետ, բայց մշուշը խոսում էր մշուշերեն․
— Մշիշիշշիշեշիշաշ։
Սաբներիան մշուշին պատասխանեց․
— Մշշիշաշնոմշուշնշուշիսինշուշ․
Մշուշը հասկացավ, որ իր չարաճճիությունը վնասում էր գլուղին և որոշեց էլ այդ գյուղը չայցելել։ Բայց մի տարի անցավ և Սաբներիան նորից գնաց խոսելու մշուշի հետ, որովհետև տերևները կարոտել էին ընկնել և նոր բաներ տեսնել՝ մրջյուներին և տարբեր միջատներին հանդիպել։ Մշուշը նույնպես կարոտել էր տերևներին ու համաձայնեց վերադառնալ։ Բայց խոստացավ շատ չարաճճի չպահել իրեն ու չվնասել տերևներին։
5. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։
Գործողությունն է գերակշռում, քանի որ ձայներն էլ նաև գործողություններ են (խշխշալ, քաշքշում, որոտալ, կծկվել, կուլ տալ)

Լրացուցիչ գործնական աշխատանք

7.Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

8. Ձայնագրի՛ր ընթերցումդ և նկարաշարի և համադրությամբ տեսանյութ պատրաստիր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով