Մայրամուտ

Համո Սահյան

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկեց,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ առանձնացնելով և վերլուծելով փոխաբերությունները։

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում- Սարը ծիրանագույն է դարձել ու կարծես պառկել է ծաղիկների մեջ։
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:- Անտառը արևի վերջին շողերը իր մեջ է պահել։
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում- ժայռի ստվերը գետի մեջ է արտացոլվել և կարծես գետից ջուր խմում։
Հովն ամպի թևից մի փետուր պոկեց,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում- քամին աղավնու փետուր պոկել, քշում տանում է։
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…- Արևի շողը ծիծեռնակի թևը լուսավորել է։
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:- Թող երկար լինի գեղեցիկ մայրամուտը։
2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկեց,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում: — ժայռի ստվերը գետի մեջ է արտացոլված ու կարծես ջուր է խմում, քամին աղավնու փետուր պոկել, քշում տանում է։
3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և բացատրի՛ր։
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում —  Ժայռի  ստվերը գետի մեջ է արտացոլվել և թվում է թե ժայռը գետում ջրի հետ խաղ է անում։
4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:
Ծիրանագույն
5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:
6. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
Իր գույնով
7. Ստուգաբանական բառարանից օգտվելով, գտի՛ր <<մայր>> բառի ստուգաբանությունը և փորձի՛ր բացատրի՛ր <<մայրամուտ>> բառի ծագումը։
Մայրամուտը բառը բարդ բառ է նա կազմված է «մայր» «մտնել» բառերից ու «ա» հոդակապից՝ մայր + ա + մուտ (մտնել)։
Ըստ ստուգաբանական բառարանի ունի մի քանի իմաստ որոնցից մեկը՝ մթությունն ու խավարն է ։ Իմ կարծիքով մայրամուտ բառը նշանակում է «խավարի մեջ մտնել», քանի որ երբ արևը գնում է կարծես մտնում է մթության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով