Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:
հինավուրց — Oրերով հին, շատ տարիքավոր, ծերացած:
Ալեկոծվում — Ալիքներից ծեծված՝ ծեծվող, ալեկոծվող:

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին — Քամին դիպավ տերևին, որն էլ շարժվեց քամուց ու կպավ իր կողքի տերևին

Կռացավ կաղնին նորից բարձրացավ- քամուց տարուբերվեց կաղնու ծառը

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում: — Շատ էր հուզվում անտառը ու իր դեղին տերևներով ծառերը օրորվում էին, ու կարծես փորձում էին գտնել այն տերևին , որին առաջինն էր դիպել քամին։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում Ու ծիծաղում էր անտառի վրա:- Քամին հեռվում սուլում էր և տպավորություն էր ստեղծվում, որ ծիծաղում է։

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:
— Քամին դիպչում է մի տերևի, որն էլ դիպչում է իրեն հարևան տերևին և այդպես շարունակ տերևները իրար են դիպչում։ Արդյունքում ծառերն են սկսում տարուբերվել ու դիպչել միմյանց։ Քամուց առաջացած այս շարժումից խշշոց է առաջանում և թվում է թե ամբողջ անտառը շշնջում է, օրորվում և հուզված փորձում գտնել այս ալեկոծումը սկսած տերևին։ Քամին հեռվում շարունակում է ուրախ փչել և կարծես թե չարաճճի ձևով ծիծաղում է անտառի վրա։

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում Ու ծիծաղում էր անտառի վրա: — Քամին շարունակում էր իր գործն անել՝ փչել  ու իր ձայնը նման էր ծիծաղի։ 

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:
Աշնանային անտառը շատ գունավոր է, քանի որ տերևները իրենց գույները փոխում են և ցուրտ որովհետև քամին ուժեղ փչում է, թռչուները չվում են, առջերը պատրաստվում են խորք քուն մտնելու և սկյուռիկները իրենց վերջին ընկույզներն են փորձում հավաքել։ 

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։
https://astghikmeghruni.edublogs.org/2021/10/09/%d6%84%d5%a1%d5%b4%d5%ab%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%bf%d5%a5%d6%80%d6%87%d5%a8/ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով