Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

 

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: — Ես հասկանում եմ դեղին տերևների խաղը քամու հետևանքով։

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ: — Հասկանում եմ, որ աշնան բոլոր դեղին ու ոսկի տերևները պատկանում են քամուն, քանի որ նա նրանց հետ ինչ ուզում է անում է։

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է — Ամենինչ դեղնել է։

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, դեղին հրդեհ է և դեղին ծուխ: — Այնքան դեղին է շուրջբոլորը, որ թվում է թե մեծ հրդեհ է։

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը աշնան քամուն են ծափահարում: —  Քամին այնպես է շարժում Ջրվեժին, առվին, ծառին, ծտերին, որ նրանց ձայնը կամ շարժումները ծափահարության են նման։

Քամին է այս ծով գանձերի տերը — Քամուն են պատկանում ծովի պես շատ դեղին տերևները։

3. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:
Ինձ տվեց դեղին տրամադրություն որովհետև բանաստեղծությունը անդադար դեղին տերևների մասին է խոսում։

4. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Լրացուցիչ առաջադրանքներ;

4. Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու:
https://www.youtube.com/watch?v=elE-n9Tj_Zg

5. Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին:
Այս երգի հեղինակը Իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդին է։ Ընտրել եմ սա քանի որ մեղեդին կարծես թե քամին լինի, որը տերևներին աջ ու ձախ է թռցնում ու քշում։

6..Լուսանկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով