ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։
Իմ սիրած հատվածը —
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան — իջան

շար եկան — շարվեցին

մաղ տալ — մաղել

շաղ տալ — ցրել, տարածել

քող կապել — շղարշել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Ամպերը իջան կամաց — կամաց ու շարվեցին սարի վրա։ Բացվում է պաղ առավոտը։ Սկսում է քամին ու բուքը և սև ամպերը երկինքը ծածկեցին, կայծակ ու որոտ եղավ։ Տեղաց անձրև և քամին տերևները ցրեց գետիներով։

14 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- վեր

պաղել- տաքանալ

հեռու- մոտիկ

վառել- հանգցնել, մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։
Սևուկ ամպեր վար եկան
Արյուն-ամպից քող կապեց։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր: