Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ,

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
Մառան — նկուղ
Տարափ — հորդ անձրև
Բուք — ձյունամրրիկ
Վայուն — քամու սուլոց
մայուն — բառաչյուն
սաղարթ — տերև
դարսել — շարել
սարսելով — շարժել

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ- ծնվեց

սնավ- սնվեց

քնավ- քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
Ոսկի տերևը փոխաբերական իմաստով է, բայց իմ կարծիքով նշանակում է սիրուն տերև։
Ծառից ընկան ոսկի տերևներ։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

միրգ — գիրկ
սնավ — ծնավ — քնավ
փչելով — ճչելով

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։
7. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով