Իմ ճամփորդությունը դեպի Թեժառույք վանք

Կիրակի օրը 9/21/2021թ. իմ դասընկերների հետ միասին նստեցի երթուղային ու մեկնեցի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղ՝ այցելելու Թեժառույքի վանք։ Կանգառ արեցինք Հրազդան քաղաքի, Մարմարիկ գետի վրա կառուցված՝ Ծովինարի ջրամբարում։  Այստեղ տեսանք Նար աստվածուհու  արձանը։ Նա ջրերի աստվածուհին է։ Ընկեր Սոնան պատմեց ջրամբարի մասին, մի քիչ նկարվեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը։

Ճանապարհն ուներ լիքը սարեր, որոնք ծածկված էին ծառերով։ Երբ տեղ հասանք, ինչ որ մի կանգառում նստեցինք ու թեթև նախաճաշեցինք, որպեսի սկսենք մեր 10 — 15 մ բարձրունքը հաղթահարել։ Եվ այդպես էլ արեցինք ու հասանք ամենավերևը որտեղ գտնվում էր Թեժառույքի վանքը։ Վանքը գործող չէ, և շատ խարխուլ է, բայց նաև շատ գեղեցիկ։ Մենք մտանք վանք ու երգեցինք “Տերունական աղոթքը”։ Ես ու իմ ընկերուհի Նատալին միասին ընկերական մոմ վառեցինք։ Դրանից հետո նկարչություն արեցինք, մի քիչ խաղացինք ու հետ վերադարձանք երթուղային, որն էլ մեզ հետ բերեց Երևան։

One thought on “Իմ ճամփորդությունը դեպի Թեժառույք վանք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով