Իմ ազգանվան ծագումը, տոհմածառ

Իմ հորական պապիկի հայրը՝ Բարսեղ Մեղրունին է։ Նա Արևմտյան Հայաստանի (այժմ Թուրքիա) Ադանա քաղաքից էր։ Դժբաղտաբար նրա և իր նախնիների մասին շատ բան չգիտենք, քանի որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել է իր ամբողջ ընտանիքին։ Նա ծնվել է 1905 թվականին և ջարդի ժամանակ տաս տարեկան է եղել։ Չգիտենք ինչպես բայց նա հայտնվել է սկզբից Աթենքում (Հունաստան), հետո հասել է Փարիզ (Ֆրանսիա) որտեղից էլ նավով, 1925 թվականին հասել է Բուենոս Այրես, Արգենտինա։ Այստեղ էլ հաստատվել է, ամուսնացել Մարիա Ատճյանի հետ ու 4 զավակ ունեցել՝ Արտուրո (պապիկս), Աննա Մարիա, Ռաքել և Միգել։ Նա մահացել է 1955 թվականին։

Մեղրունի ազգանվան ծագումը նույնպես անհայտ է, բացատրական բառարանում էլ չենք գտել։ Ենթադրում ենք, որ Մեղր բառի հետ կապ ունի։ Հավանաբար իմ նախնիները մեղվապահներ են եղել։

Սա էլ Մեղրունիների Տոհմածառն է։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով