Դդմաշենի մասին տեղեկություն


Դդմաշեն, գյուղը Հայաստանի Գեղարքունիքի մարզում է գտնվում։ Հարևան Գեղամավան գյուղի հետ հիմնվել է Մակուի վերաբնակիչների կողմից 1828 թվականին։ Հայտնի է 7-րդ դարում ստեղծվել է Սուրբ Թադևոս եկեղեցին։ 1970-ական և 90-ական թվականներին գյուղում գործել է ձիաբուծարան, որտեղ բուծվել են անգլիական զտարյուն ցեղի ձիեր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, պատմական թանգարան, գրադարան, մշակույթի տուն, բուժ ամբուլատորիա։ Դդմաշենում է ծնվել կինոռեժիսոր Յուբիկ Մուրադյանը։ Պարսկաստանի Դիաղինից և Մակվի շրջանի Տուտմա գյուղից 60 ընտանիք և Արևմտյան Հայաստանի՝ Բայազետի շրջակա գյուղերից։ Դդմաշենի նորաբնակության օրերին գյուղից հեռացան Կարափափախները։ Դդմաշենում կան տարբեր հետաքրքիր տեղեր օրինակ՝
Ծառով ձորը, որը գտնվում է գյուղի հյուսիսային մասում։
Թուխ մանուկը, որը գտնվում է գյուղի կենտրոնում, փոքրիկ գետնափոր տնակ է, ներսում խաչքարեր կան։
Խաչերը, որը գտնվում է գյուղի հարավային մասում, մատուռի ներսում կանգուն խաչքար է տեղադրված։
Թաք խաչը, որը Ծաղկունք և Դդմաշեն գյուղերի դաշտավայրերը բաժանող տեղում մի փոքրիկ բարձունքի վրա։
Քրչկոտ խաչը, որը «Գեշքյաշվան» հանդամասում է։ Մեծ կարծր քար է, կողքին՝ մասրենու թփեր։
Զիարաթ, որը գտնվում է «Մեյրան» տանող ճանապարհին, Կաթ-կաթ աղբյուրից երկու-երեք հարյուր մետր դեպի սարի գագաթը։
Ծակ քար, որը Կաթ-կաթ աղբյուրի ձորի վերևի մասում մի հսկայական քար է։
Սուրբ Թադեոս առաքյալի եկեղեցին, որը գտնվում է փոստի շենքից 50 մ հեռավորության վրա։

Աղբյուրը՝ — Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով