Ծիծեռնակին Ա․ Խնկոյան

Արի՛, արի՛, սիրուն  ծիծեռ,
Արի՛, արի՛, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի՛, արի՛, սիրուն ծիծեռ,
Արի՛, արի՛, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Ծիծեռնակը ըստ բանաստեղծության գալիս է կապուտակ ծովի վրայիով, թեթև թեթև թևերով, ծովի փրփուր լանջով և գարուն բերում։
Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:
Ծիծեռնակը սիրուն էր, սևիկ մևիկ աչիէերով, մկրատաձև պոչիկ և թեթև, թեթև թևեր։

  1. Ինչպե՞ս ես հասկանում՝

Դու կապուտակ ծովով արի։
Ես հասկանում եմ այսպես «Դու կապույտ ծովի վրայիով արի»։

Գարնան շնչով կանչով արի։
Սա էլ հասկանում եմ այսպես «Գարնան կանչով արի»։

  1. Հորինի՛ր.

Գարուն բերող ծիծեռնակը

Լինում է, չի լինում մի ծիծեռնակ։ Այս ծիծեռնակը մի օր գողացել էր  իր մոր գարուն բերող փոշին և ձմեռը դարձրեց գարուն։ Երբ իր մայրը տեսավ իր փոքրիկ ծիծեռնակը, գարուն է բերել նա մտածեց ամեն տարի իր փոքրիկ ծիծեռնակը գարուն բերի։ Այդպես էլ նա դարձավ գարուն բերող ծիծեռնակը։

  1. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:

Հայաստանում  ապրում է 5 տեսակի ծիծեռնակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։

Ծիծեռնակները ունեն մկրատաձև պոչիկ։

Ծիծեռնակները սնվում են միջատներով բայց ոչ, թե մեղուներով։

Ծիծեռնակները թռչում են, ջուր խմելու ընթացքում։

Ծիծեռնակները իրենց բույնը հյուսում են ծառի ճյուղերից։

Ծիծեռնակների երկու տեսակ կա, որոնք չվում են, որոնք ոչ։

Ծիծեռնակները ապրում են երեք տարի։

Ծիծեռնակները ազատության թռչուներ են, քանի որ նրանց, եթե վանդակում պահես կսատկեն։

Ծիծեռնակները ծնվում են տարբեր գույներով, չափսերով և տեսքով։

Ծիծեռնակները, երբ ծնվում են նրանք ծնվում են աչքերը փակ և առանձ փետուր, բայց նրանք նրանց աչքերը բացում են տաս օր նրանց ծնվելուց հետո։

Մի բան էլ տարբեր ծիծեռնակների ձուն տարբեր գույն կամ էլ տեսքով է լինում օրինակ՝։

 Գյուղական ծիծեռնակի ձու                        Քաղաքային ծիծեռնակի ձու                   Ժայռային ծիծեռնակի ձու

Աղբյուր — Արգիշտի Մելքոմ Մելքոմյանի բլոգ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով