Հ․ Թումանյան «Անբան Հուռին»

Առաջադրանքներ

  1. Հեքիաթից գտիր անծանոթ բառերը և առցանց բառարանի օգնությամբ բացատրիր:

Ընծա – նվեր
Պռոշ – Շրթունք
Կորիզոտ — Շատ կորիզ ունեցող՝ պարունակող
Մաստակ – Ծամոն
Կըտեր — ցտել
Տիտիկ անել – Նստել
Զոքանչ — Կնոջ մայրը ամուսնու համար:
Խալիչա — Գորգ:

  1. Փորձիր բացատրել հետևյալ դարձվածները.

Ձայնը գլուխը գցել — Անդուրեկան ձայնով երգել:

Աչքովն ընկնել — Նկատվել:

Ականջն ընկնել — Ականջին հասնել:

Մատները ոսկի – Շնորհքով։

Օրը մինչև իրիկուն – Ամբողջ օրը, առավոտից մինչև գիշեր։

Ձեռն էլ բանի չտալ – Գործ չանել, չաշխատել։

  1. Հեքիաթից գտիր Հուռիին բնութագրող բառերը, մի քանիսն էլ դու ավելացրու:

Ծույլ, անշնորհք, անբան, սուտլիկ, անխելք։

  1. Երեք նախադասությամբ պատմիր Հուռիի մոր մասին:

Հուռիի մայրիկը խելացի էր ու գիտեր, որ Հուռին անբան է և որ ոչ ոք չի ուզենա նրա հետ ամուսնանալ։ Դրա համար Հուռիին անդադար գովում էր և այնպիսի սուտեր հորինում, որ մարդկանց թվար թե Հուռին շատ աշխատասեր է։

  1. Կետադրի՛ր հետևյալ նախադասությունները.

Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։

Վո՜ւյ,- ասում է,-  քոռանամ ես, տե՛ս համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

  1. Եթե բզեզը չլիներ, հեքիաթն ինչպե՞ս կավարտվեր: Հորինի՛ր նոր ավարտ հեքիաթի համար։

Քեֆից մի քանի օր հետո փեսեն նորից բանբակ է տալիս թե, որ անբան Հուռին մանեի բայց անբան Հուռիի բախթը չի բերում ու ես անգամ գաղտնիքը բացվում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով