Իմ ճամփորդությունը դեպի Բջնի։

Մենք երեքշաբթի օրը 29.09.2020թ․ երթուղայինով գնացինք Բջնի։ Իմ ճամփորդությունը շատ զարմանալի էր Բջնիում։ Մենք տեսանք մի հին շա՜տ հին բերդ և մեծ մեծ սարեր։ Մենք Բջնիի բերդի բարձրունքը հաղթահարեցինք, որը շատ շատ բարձր էր։ Ես նույնիսկ այնքան էի վախենում, որ վախից ճչալու էի։

Ճամփին նոր բաներ տեսանք ու սովորեցինք։ Տեսանք Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ մոմ վառեցինք և աղոթեցինք։ Ես աղոթեցի, որ պատերազմը շուտ վերջանա և մենք հաղթենք։ Եկեղեցու բակում մի քանի խաչքարեր տեսանք, որոնք հին էին և մի քանիսն էլ կոտրված։ Մի հատը շատ մեծ խաչքար կար գեղեցիկ ու մի տեսակ փայլում էր։

Մի գետ էլ տեսանք, որի անունը Հրազդան է և հոսում է Սևանա լիճ։ Այն մեծ է ու երկար բայց խորը չէ։ Մենք նաև մի քանի կով տեսանք բայց գիտեք ի՞նչ կովի նման չէին, բայց այսպիսի ձայն էին հանում մմմմու՜ուու։ Տեսանք նաև մի մոխրագույն մողես, որը պատն էր բարձրանում։ Սա էր մեր ճամբորդությունը դեպի Բջնի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով