10 փաստ Կապույտ Ջեյի մասին

Ընդհանուր անուն՝ Blue Jay, Jay
Գիտական ​​անուն՝ Cyanocitta cristata
Գիտական ​​ընտանիք՝ Կորվիդա
Բնակության վայր՝ արևելյան և կենտրոնական Միացյալ Նահանգներ և հարավային Կանադա

  1. Կապույտ Ջեյերը իրականում կապույտ չեն։ Նրանք սրճագույն են, իսկ մեր աչքին երևացող կապույտը՝ լույսի խաբկանք։
  2. Նրանց էգը և արուն նույն տեսքն ունեն։
  1. Նրանք մոնոգամային թռչուններ են։
  1. Նրանք կարողանում են նմանակել բազեյի կանչը և նրանց տեսնելուն պես վտանգի ազդանշան տալ մյուս թռչուններին՝ նմանակելով բազեյի ձայնը։
  1. Կապույտ Ջեյերը խմբային թռչուններ են։ Դրա շնորհիվ նրանց մի խումբ կարող է հարձակվել և փախուստի մատնել իրենց սպառնացող բազեյին, կատվին, սկյուռին և այլն։
  1. Նրանք աղմկոտ, բարձրաձայն և աշխույժ են։
  1. Նրանք չափազանց խելացի են։ Բազմաթիվ գիտնականեր նրանց համարում են աշխարհի ամենախելացի կենդանիներից։
  1. Կապույտ Ջեյերը հազվադեպ են չվում։
  1. Նրանք կաղին շատ են սիրում և այն հավաքում են որպես ձմռան պաշար։
  1. Կապույտ Ջեյերը ճզմում և տրորում են մրջյուններին՝ նրանց ուտելուց առաջ։ Այսպիսով նրանք մրջնաթթուն, որը պաշտպանում է բակտերիայից, սնկային հիվանդություններից և այլ միջատներից, քսում են իրենց փետուրներին և նոր միայն ուտում դառնահամ մրջնաթթվից մաքրված մրջյունին։

 

Աղբյուրը՝  https://birdwatchinghq.com/

 

2 thoughts on “10 փաստ Կապույտ Ջեյի մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով